Հավատացյալ մարդիկ աթեիստներից զգացմունքային են։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, գրում է Oane-ը։

Հետազոտողները նշում են, որ մարդու գլխուղեղը ունի երկու հատված՝ դրանցից մեկը պատասխանատու է էմպատիայի համար, մյուսը՝ վերլուծական մտածողության։ Մեծամասամբ, այդ համակարգերը հակազդում են իրար։ Գիտնականները փորձ են իրականացրել 209 քրիստոնյաների, 153 աթեիստների, 5 բուդդայականների, 9 հրեաների, 4 հինդուականների ու մեկ մահմեդականի մասնակցությամբ։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ «խիստ կրոնապաշտ» մարդկանց ուղեղի՝ զգացմունքների համար պատասխանատու մասը հաճախ արտակարգ զարգացած է։ Միաժամանակ աթեիստների մոտ գերակշռում է վերլուծական մտածողությունը։

Հոգեբանները նշում են, որ տվյալ առաձնահատկություններն օգնում են հավատացյալներին հետեւել իրենց կրոնի դոգմաներին, իսկ աթեիստներին՝ ապավինել կյանքի հանդեպ ռացիոնալ ու գործնական մտածողությանը։ Ընդ որում երբեմն այս կամ մտածողական համակարգի գերակշռումը հանգեցնում է մոլորության։ Արդյունքում թե աթեիստները, թե կրոնապաշտները կտրականապես չեն ընդունում ընդդիմախոսների տեսակետները։