Հայաստանի վարչապետը հանձնարարել է  ավելի խիստ ստուգել փոքր ու միջին բիզնեսը, սակայն խոսքը կարգապահ բինզեսին չի վերաբերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նա հավելեց, որ կարգապահ բիզնեսը կարող է չանհանգստանալ նոր ստուգումների հետ կապված։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ  2016 թվականի սեպտեմբերին հարկային ծառայությանը հանձնարարել է ստուգել միայն պոտենցիալ ռիսկային բիզնեսը։ Սակայն որոշ ձեռնարկություններ կարծել են, որ եթե նախկինում ռիսկային չեն համարվել, ապա այժմ գործողությունների անվերահսկելի ազատություն են ստացել։

«Մենք պետք է շատ զգույշ լինենք եւ հետազոտություն անկացնենք միայն ռիսկային սուբյեկտների շրջանակում։ Սակայն իսկապես օրինապահ հարկատուների նկատմամբ վերահսկողությունը չի խստանա»,-հայտարարեց Միրումյանը։

Միրումյանը հավելեց, որ ոչ կարգապահական վարքագիծ դրսեւորողները եւ շրջանառությունը թաքցնողները, որոնք ՀԴՄ-ներ չեն տալիս, հարկային ծառայության  ուշադրության կենտրոնում կգտնվեն։