Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Աֆղանստանի կենտրոնական մասում Բահրամ ավիաբազայի մուտքերից մեկի մոտ, հայտնում է Tolo News-ը։
Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին ճշգրիտ տվյալներ դեռ չեն ստացվել, սակայն ականատեսները հայտնել են, որ տեսել են մի քանի վիրավորների։ Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար։
Հեռուստաալիքը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Աֆղանստանի բնակիչներից՝ մուսուլմանների համար վիրավորական պատկերներով թռուցիկների համար, որոնք սխալմամբ տարածել էին ամերիկացի զինվորականները։
Անթույլատրելի բովանդակությամբ թռուցիկները տարածվել էին սեպտեմբերին Փարվան նահանգում։ Դրանցում գործածված էր մեջբերում Ղուրանից, որն ուղեկցվում էր շան պատկերով։ Շունը իսլամում ոչ մաքուր կենդանի է համարվում ու նման կոլաժը առաջացրել էր տեղի բնակիչների վրդովմունքը։




























