Գերմանիան ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության շուրջ բանակցություններն արգելափակելու իրավունք չունի։ Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։

«Գերմանիան ոչ մի իրավունք չունի ասելու, որ մաքսային միության ընդլայնման բանակցություններն օրակարգում չեն։ Մեր զրուցակիցը Եվրամիությունն է։ Դա թեթեւամիտ հայտարարություն է»,-ընդգծել է նա՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը։

Հիշեցնենք․ սեպտեմբերի 1-ին՝ Նյուրնբերգում համաժողովի ժամանակ, Մերկելն ասել էր, որ Թուրքիայի հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները շարունակելու հնարավորություններ չի տեսնում։