Սինգապուրի ոստիկանությունը տղամարդու է կալանավորել, որը ծրագրել էր Ֆիլիպիններում միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, եւ կնոջ, որը կապ է պահպանել արտասահմանյան գրոհայինների հետ:

Սինգապուրի ՆԳ նախարարության տեղեկություններով՝ տղամարդը 2 անգամ փորձել է Սիրիա մեկնել՝ ԻՊ-ին միանալու համար, նաեւ հարձակում է պատրաստել Սինգապուրի ԶՈւ-ի վրա: Նա նաեւ ցանկացել է միանալ Ֆիլիպինների Մարավի քաղաքը պաշարած գրոհայիններին, փոխանցում է Reuters-ը:

23-ամյա աղջիկը 2013 թվականից կապ է պահպանել արտասահմանյան գրոհայինների հետ: Ոստիկանությունց հայտնել են, որ նա վտանգավոր վարքի հակվածություն է ցուցադրել, որը նրան խոցելի է դարձնում ահաբեկիչների անբարենպաստ ազդեցության եւ հավաքագրման համար, որոնք Սինգապուրի անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում: