Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հրաման է ստորագրել Ջոնաթան Լակոտին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակելու մասին։

Լակոտն այդ պաշտոնում կփոխարինի Ժան Ֆրանսուա Շարպանտիեին։

Նախկինում Ջոնաթան Լակոտն աշխատում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդական։