Հայաստանի Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ է ընտրել ԱԺ իրավաբանական վարչության արդեն նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանին:

Խաչատրյանի օգտին քվեարկել է 80, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: Նշենք, որ նախօրեին էլ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ էր նշանակվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը:

Քվեարկությունից հետո Պետրոսյանն ու Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր կերպով երդվեցին բարեխիղճ կերպով կատարել իրենց պարտականությունները:

Դրանով ավարտվեց Հայաստանի Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: