Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն Կատալոնիայի կառավարությանը անկախությունից հրաժարվելու համար ութ օր է տվել, հակառակ դեպքում նա կդադարեցնի Կատալոնիայի ինքնավարությունը եւ Մադրիդի կողմից ուղղակի վերահսկողություն կմտցնի, հաղորդում է Reuters-ը:

Կատալոնիայի կառավարությունը մինչ հոկտեմբերի 16-ի առավոտ ժամանակ ունի պատասխան տալու համար: Եթե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատի, որ ինքը անկախություն է հռչակել, նրան եւս երեք օր կտրվի դա շտկելու համար:

Հակառակ դեպքում կկիրառվի155-րդ հոդվածը, որը թույլ կտա Ռախոյին տարածաշրջանային կառավարությունը լուծարել: