ԱՄՆ նախկին նախագահ Բարք Օբամային չի հաջողվել իր քաղաքացիական պարտքը կատարել որպես երդվյալ ատենակալների ժյուրիի անդամ:
Նոյեմբերի 8-ի առավոտյան Օբաման ժամանել է Ռիչարդ Դեյլիի կենտրոն՝ որպես երդվյալ ատենակալների ժյուրիի անդամ նիստերից մեկին մասնակցելու համար:
AP-ի հաղորդմամբ՝ նրա ժամանումն իսկական խառնաշփոթ է առաջացրել: Մարդիկ փորձել են ձգվել նախկին նախագահին տեսնելու եւ հեռախոսով լուսանկարելու հույսով:
Օբաման ձեռքով բարեւել է մյուս պոտենցիալ երդվյալ ատենակալներին եւ ստորագրել իր հեղինակած գրքերը, որոնք ատենակալներն իրենց հետ բերել էին դատարան:
Նշվում է, որ շենքում նաեւ գաղտնի ծառայության աշխատակիցներ են եղել: Մյուսների պես Օբաման եւս հերթ է պահել ՝17,20 դոլար ստանալու համար, որն ամեն օր ստանում է երդվյալ ատենակալը:
Թե որ գործի լսումներին է կանչվել Օբաման, հայտնի չէ: Նշվում է միայն, որ այն նոյեմբերին պետք է կայանա:
.jpg)
.jpg)
.jpg)



























