ԱՄՆ-ում վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին։ Շիշը գնել է աճուրդի անանուն մասնակիցը՝ Միսուրի նահանգից: Խաղողի կաբերնե սավինյոն տեսակի 2015-ի բերքից պատրաստված ըմպելիքի հեղինակը գինեգործ Ջեսի Կացն (Jesse Katz) է, փոխանցում է Lenta.ru-ն:
The Daily Meal–ը նշում է, որ Կացը ԱՄՆ-ում գինեգործական ընկերության ամենաերիտասարդ ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ ստեղծվում են գինիներ, այդ թվում նաեւ հայտնի մարդկանց համար, օրինակ՝ երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համար:
Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ աշխարհի ամենաթանկարժեք շոտլանդական վիսկին կեղծ է: Այդ ըմպելիքի մեկ բաժինն արժեր 10 հազար շվեյցարական ֆրանկ, վիսկին գնել էր չինացի միլիոնատեր Չժան Ուեյը:




























