ԱՄՆ-ում կրկին սերիական մարդասպան եւ աղանդավորների առաջնորդ Չարլզ Մենսոնը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, հոսպիտալացվել է: 83-ամյա հանցագործի վիճակն այս անգամ  ծայրահեղ է գնահատվում: Թե դատապարտյալի առողջության հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, չի նշվում սակայն, ըստ աղբյուրի, նրա մահը ժամանակի հարց է:

Ծնված օրվանից՝ խելագար

Չարլզ Մենսոնն իր կենսագրությամբ մտել է Ամերիկայի պատմության մեջ `որպես ամենավտանգավոր մոլագար մարդասպան, ով անձամբ չի սպանել որեւէ մեկի: Չարլզ Մենսոնը ծնվել է 1934 թ. նոյեմբերի 12-ին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում:

Որոշ ժամանակ նա ապրում էր իր քեռու հետ, ով սիրում էր տղային աղջկա հագուստներ հագցնել եւ այդպես նրան դպրոց ուղարկել: Դպրոցում Չարլզը իրեն ոչ համարժեք էր դրսեւորում. նա վախեցած էր, պարփակված, վատ էր սովորում:

Ծանր մանկություն եւ առաջին ամուսնություն

Մենսոնի հոգեբույժի անհանգստացնող հաշվետվությունների պատճառով՝ նա անչափահասների կենտրոնից բանտ է տեղափոխվում, որտեղ Չարլզը սպառնում է մեկ այլ բանտարկյալի եւ ածելիով բռնաբարում նրան:

Մենսոնը պնդում է, որ մինչեւ 13 տարեկանը տղաների դպրոց հաճախելու ընթացքում սեռական բռնության զոհ է դարձել: Երիտասարդ տարիքում Մենսոնը ամուսնացել է Ռոզալի Ուիլիս անունով մատուցողուհու հետ, երբ այդ ժամանակ պայմանական պատիժ էր կրում:

Միասին նրանք ապրել էին նրա ժամանակավոր աշխատանքի եւ գողությունների հաշվին:

Առաջին հանցագործությունները

20 տարեկանից հետո Մենսոնը քրեական կյանք է վարում՝ պարբերաբար ճաղերի հետեւում հայտնվելով  հանցագործությունների համար: Նա թալանում է խանութներ, կողոպտում է ավտոմեքենաներ: Կյանքի այս շրջանում նրա ղեկավարման կարողությունները հաստատվում են, Մենսոնը դառնում է Սայենթոոլոգների աղանդի հետեւորդ:

Երազանքներն իրականանում են՝ ստեղծվում է «Ընտանիք» կոմունան

Ուղեւորվելով Սան Ֆրանցիսկո, նա հանկարծ հայտնվում է փոքրիկ հիպի բնակավայրի տարածքում: Այնտեղ, Չարլզ Մենսոնը գտնում է այն, ինչն իրեն միշտ պակասում էր՝  իրեն հասկանալն ու կարեկցելը :

Բացի այդ նրան գրավում է իր արարքների համար անպատասխանատվությունը, ազատ սերը եւ թմրամիջոցների նկատմամբ հասանելիությունը:

Աստիճանաբար, Չարլզը հեռանում է հիպի հասարակությունից եւ ստեղծում է իր սեփական կոմունան, որը նա կոչում է «Ընտանիք»:

Չարլզ Մենսոնի հետեւորդների փոքր խումբը, որն ընդգրկում էր բոլոր անօթեւաններին, հանցագործությամբ ու մարմնավաճառությամբ զբաղվող բոլոր թափառական դեռահասներին, քոչվորական կյանք էին վարում Խաղաղօվկիանոսյան ափին:

Խարիզմատիկ առաջնորդը սպանում է ուրիշի ձեռքերով

Մենսոնը եզակի խարիզմա ուներ եւ հատուկ կերպով էր ազդում իր շուրջը գտնվողների վրա: Իր կրոնական համոզմունքների հիմքում «Բիթլզ» խմբի երգերի խոսքերն էին, որը նա մեկնաբանում էր իր հայեցողությամբ:

60-ականների վերջում մի շարք մարդասպանություններ տեղի ունեցան, որոնք առաջին անգամ էին ծրագրվել Չարլզ Մենսոնի կողմից: Չարլզը թմրամոլությամբ զբաղվելու ժամանակ կապեր է հաստատում Հոլիվուդի ոսկե երիտասարդության հետ:

Մենսոնը իր շուրջը հավաքում է չորս հետեւորդների եւ «Helter Skelter» կարգախոսով, որը  նշանակում էր «մորթիր-սպանիր»` առաջին արարողակարգային սպանությունն է հրամայում կատարել:

Նրա հետեւորդների թվում էին նախկին եկեղեցական երգչուհի Սյուզան Աթկինսը, նախկին քարտուղար Պատրիսիա Քրենվինկլը, Լինդա Քասաբյանը եւ Տեխասի մարզիկ Չարլզ Ուաթսոնը: Ռեժիսոր Ռոման Պոլանսսկու կինը` Շերոն Թեյթը եւ նրա ընկերները, ովքեր այդ ժամանակ հյուընկալվել էին նրա տանը, ընտրվել էին որպես զոհ:

Սպանությունը տեղի է ունեցել 1969 թ. օգոստոսի 9-ին: Մենսոնի հետեւորդները ներխուժել են Պոլանսկու առանձնատուն: Տան բոլոր բնակիչները թմրանյութերի ազդեցության տակ էին եւ չէին կարողանում միանգամից կողմնորոշվել: Մարդասպանները զոհերի արյունով պատերին «Խոզ» բառն էին գրել:

1971 թ. մարտի 29-ին բոլոր մեղադրյալների դեմ դատավճիռը հնչեց, նրանք բոլորը մեղավոր ճանաչվեցին: Նրանց գազային խցիկի միջոցով մահապատիժ էր սպառնում: Կալիֆորնիայի օրենսդրության բարեփոխումների շնորհիվ մահապատիժը շուտով փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Ըստ՝ TMZ նյութերի,  24 ԶԼՄ-ի, եւ  «Հետաքրքիր փաստերի»