Գոռ Վարդանյանը հայ ոստիկանության մասին նկարահանվող ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսի կերպարը, որը շարքային ոստիկան է: Այս մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Սակայն վերջինս նշել է, որ ֆիլմը դեռ քննարկման փուլում է, նույնիսկ սցենար չի մշակվել, սակայն դեդեկտիվ պատմություն է լինելու:
«Ես, ճիշտն ասած զրուցել եմ ոստիկանապետի հետ, ամբողջ նպատակը այն էր, որ լիներ մի ֆիլմ, որը կբարձացներ ոստիկանության աշխատակիցների հեղինակությունը: Առայժմ այս ամենը քննարկման փուլում է, որովհետեւ հարկավոր է գրել սցենար, հաստատել այն, որից հետո նոր որոշ քայլեր կարվեն, որն ապագայի հարց է»,-մանրամասնել է Գոռ Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ինքը նույնպես սպա է եւ պետք է ամեն ինչ անեն, որ օրինապահ մարդու կերպարը օրինակ լինի երեխաների ու հասարակության համար:
Հարցին, թե ֆիլմի ցուցադրմամբ որքանո՞վ կբարձրացվի ՀՀ ոստիկանության հեղինակությունը, նա չկարողացավ կանխատեսել, սակայն վստահեցրեց, որ այն կունենա ազդեցություն. «Կա երեխաների ու մարդկանց մի որոշ զանգված, որը հավատում է ինձ եւ մեր կատարած աշխատանքին, ամենակարեւորը երեխաների ենթագիտակցության վրա է աշխատում,այսինքն՝ արդարության սիմվոլ կլինի, կարծում եմ օրինակելի կլինի»:
Սյուժեին անդրադառնալով, Գոռ Վարդանյանը նշել է. «Ավելի շատ պետք է լինի չարի ու բարու պայքար, իմ կարծիքով,միլիցիայի աշխատողների դրական կերպարը էս աժիոտաժի մեջ որպես մարդ եւ որպես օրենքը պահող մարդ, պետք է սիրենք, հարգենք համազգեստը: Մեր երկրում սա է պակասում»: Նա հավատացրել է, որ ֆիլմի հեռարձակումից հետո ոստիկանության հեղինակության առումով բեկումնային փոփոխություն է լինելու:




























