Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում զանգվածային անկարգությունների մասնակիցներին քննությունը կդատի ամենամեղ հոդվածով՝ «ոստիկանությանը չենթարկվելու, զանգվածային անկարգությունների եւ բռնությունների կոչեր անելը»: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Այսպիսով, զանգվածային անկարգության մասնակիցներին սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում, իսկ ավելի խիստ հոդվածներով դատելու համար (որը նախատեսում է մինչեւ 8 եւ 10 տարի ազատազրկում) չեն եղել, այսպես կոչված, հիմնավոր նախանշաններ:
Մասնավորապես, որպեսզի տեղի ունեցածը որակվի որպես զանգվածային անկարգություն, դրա մասնակիցները պետք է բռնություն գործադրեին քաղաքացիների նկատմամբ, ջարդեր կազմակերպեին, զենք կամ պայթուցիկներ կիրառեին, ինչպես նաեւ զինված դիմադրություն ցույց տային ոստիկանությանը:
Մարկինի խոսքով, գործը հարուցվել է Մոսկվայի դատախազության կողմից ստուգումներից հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ավելի քան 5 հազար ֆուտբոլային ֆանատներ ու ազգայնական երիտասարդներ չարտոնված ակցիա են անցկացրել, որի ժամանակ հնչել են ազգայնական ու ծայրահեղական կոչեր: Այնուհետեւ ակցիան վերաջել է ջարդերի, որոնց արդյունքում ծեծի ու բռնության են ենթարկվել կովկասյան արտաքինով երիտասարդները:





























