Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո նախարարությունում աշխատանքից ազատվելու դիմումների շարք է սկսվել: Մասնավորապես հինգշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը: Օրեր առաջ էլ դիմումներ են գրել եւ աշխատանքից ազատվել նախարարի խորհրդականներ Թամարա Շաքարյանը եւ Հեղինե Մանուկյանը: Նախարարի օգնական Դավիթ Թադեւոսյանը եւս ազատվել է աշխատանքից: Թերթը հիշեցնում է, որ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունում կադրային ջարդ չի լինելու, եւ պատրաստակամություն էր հայտնել աշխատել նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի թիմի հետ: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Գ. Դանիելյանի թիմն ինքնակամ հեռանում է:
«168 ժամ». Արդարադատության նախկին նախարարի թիմը հեռանում է

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























