Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավոր Նինա Օստանինայի որդին՝ Դանիիլն իրեն մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու մեջ: Ներկայումս Դանիիլ Օստանինը ազատազրկված է, եւ նրան մեղադրանք է ներկայացվել:
Քրեական գործով արդեն հարցաքննվել են վկաները, նշանակվել են դատական փորձաքննություններ, այդ թվում՝ դատա-հոգեբուժական: Մեղադրյալը պնդում է, որ սպանությունը կատարվել է աֆեկտի վիճակում:
Ինքը՝ պատգամավորը հուսով է, որ օբյեկտիվ հետաքննություն կանցկացվի, նա վստահ է որդու անմեղության մեջ:
Դանիիլ Օստանինը պատմել է, որ սպանվածը՝ Միխայիլ Միլշտեյնն իրեն մեծ գումար է պարտք եղել, հաղորդում է Life News-ը: Սպանվածի բնակարանում թմրանյութեր են հայտնաբերվել՝ 100 գրամ ամֆետամին:
28-ամյա Դանիիլ Օստանինը Չերեմշանսկի ածխահանքի սեփականատերերից է, իսկ սպանվածը նրա գործընկերն էր:





























