Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այդ լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 20-ին:

«Մանրամասների բովանդակությանը չեմ տիրապետում»,- նշեց Սողոմոնյանը եւ հավելեց, որ նման հանդիպումներ էլի են եղել: