Դուբայի վերաքննիչ դատարանը փոխարինել է Ռուսաստանի հերոս Սուլիմ Յամադաեւի սպանության մեջ մեղադրվող իրանցի Մահդի Լորնիայի եւ տաջիկ Մակսուջոն Իսմաթովի ցմահ բանտարկությունը 27-ամսյա բանտարկությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սուլիմ Յամադաեւի մահափորձը տեղի էր ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում 2009թ. մարտին, իսկ այս տարվա ապրիլին վճիռ էր կայացվել:

Գործի վերաբերյալ հակասական տվյալներ էին ստացվում: ԱՄԷ-ի իշխանությունները որպես սպանության պատվիրատու նշում էին Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի անունը, սակայն նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը հանվել է: