«Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում մոտ 2 ժամ առաջ ավարտվել է Սասուն Միքայելյանի սրտի վիրահատությունը. նրա սիրտը զոնդավորել են:  Զոնդավորումը տեւել է մոտ կես ժամ: Վիրահատությունը, բժիշկների հավաստմամբ, հաջող է անցել: Քաղբանտարկյալն այժմ դեռ հիվանդանոցում է, եւ եթե խնդիրներ չառաջանան,  ապա Միքայելյային կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր գտնվում էր մինչեւ վիրահատությունը:

Հիշեցնենք, որ սա քաղբանտարկյալի արդեն երրորդ վիրահատությունն է նրա անազատության մեջ գտնվելու ընթացքում: Միքայելյանն այս ընթացքում պարբերաբար առողջական խնդիրներ է ունեցել: Վերջին օրերին եւս քաղբանտարկյալի մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում, ցավեր  կրծքավանդակի շրջանում, ինչպես նաեւ ոտքերի հետ կապված:

Հիշեցնեք, որ Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է  դատապարտվել «Մարտի 1»-ի գործով: