Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Մասահարա Կոնոն կազատվի աշխատանքից՝ նոյեմբեր ամսին Դմիտրի Մեդվեդեւի Հարավային Կուրիլներ սպասվող այցելության մասին «ժամանակավրեպ եւ ոչ հավաստի տեղեկություններ հաղորդելու համար»:

Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատունը Մեդվեդեւի այցելության նախաշեմին սխալ տեղեկություն էր հաղորդել, որ այդ այցելությունը չի կայանալու: Սակայն նոյեմբերի 1-ին Մեդվեդեւն այցելել էր Կուրիլյան կղզիներից մեկում գտնվող Կունաշիր բնակավայր, որը Տոկիոն համարում է իր տարածքը: