ԱՄՆ կոնգրեսը վավերացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից 2010 թվականի ապրիլի 10-ին: Համաձայնագրին կողմ է քվեարկել 71 սենատոր, դեմ՝ 26-ը:
ԱՄՆ նախագահը ողջունել է ռուս-ամերիկյան համաձայնության վավերացումը եւ ուղեւորվել Հայավան կղզիներ՝ հանգստի: Համաձայնագրի վավերացման համար բավարար կլիներ 100 կոնգրեսականներից 67-ի քվեն:
Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի նաեւ Ռուսաստանի կողմից: Նախորդ համաձայանգիրը՝ ՌՀՍ-1-ը, որը ստորագրվել է 1991 թվականին, դադարել է գործել 2009 թվականի դեկտեմբերի 5-ից: Եւ այդ պահից սկսած Ռուսաստանն եւ ԱՄՆ-ը չունեին միմյանց միջուկային սպառազինությունները վերահսկելու հնարավորություն: Պայմանագրով ենթադրվում է կրճատել ատոմային մարտագլխիկների քանակը մինչեւ 1500-1675-ի, իսկ հրթիռների թիվը՝ մինչեւ 500-1100 միավորի: Նշենք, որ Օբաման նախապես հայտարարել էր, թե հանգստի չի մեկնի այնքան ժամանակ, քանի դեռ ՌՀՍ-ն չի վավերացվել:




























