Ռուսաստանի հայտնի ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի 1,5 միլիարդ դոլար արժողությամբ հյուրանոցի հոսանքի պարտքի գումարը կվճարի իտալական նորաձեւության տներից մեկի՝ Just Cavalli-ի սեփականատեր Ռոբերտ Կավալին։

Օրեր առաջ Իսմայիլովի կառուցած «Մարդան Փալաս»-ի հոսանքները անջատել են՝ 2 միլիոն դոլար պարքի պատճառով։ Իսմայիլովը հայտնել է, որ այդ գումարը կվճարի Ռոբերտ Կավալին, ով իրենից 450 մլն դոլարով գնել է Մոսկվայում գտնվող «Պրագա» ռեստորանը: Իսմայիլովը «Պրագա» ռեստորանի վաճառքից ստացված գումարով կվճարի հյուրանոցի հոսանքի պարտքը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հյուրանոցի 890 հոգանոց աշխատակազմին տրվել է պարտադիր արձակուրդի գնալու հրահանգ։