Ռուսաստանի  գլխավոր հետախուզական վարչության գնդապետ Վլադիմիր Կվաչկովին ձերբակալել են ապստամբություն հրահրելու մեղադրանքով: Նախկինում նրան արդարացրել էին «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի» ընկերության նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի դեմ մահափորձ կատարելու գործով:

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի ԱԴԾ Քննչական վարչությունը Կվաչկովի եւ մի քանի անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել զինված խռովության եւ ահաբեկչության գործունեության մեջ անձանց ներգրավելու հոդվածներով:

Կվաչկովի խոսքով, իրեն ձերբակալել են իր ղեկավարած «Ժողովրդական ընդվզում» կազմակերպության կառույցներից մեկի ղեկավարի ցուցմունքների հիման վրա: Լեֆորտովոյի դատարանը բավարարել է քննչական վարչության միջնորդությունը՝ կալանք կիրառել Կվաչկովի նկատմամբ:

«Ռուսական հեղափոխությունն անխուսափելի է»,- բացականչել է Կվաչկովը՝ երբ դատարանը հրապարակել է ձերբակալության որոշումը: