Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նույնպես այն շրջանառվող պաշտոնյաների ցանկում է, որոնց, ըստ լուրերի, պաշտոնանկություն է սպասվում:

NEWS.am-ի  թղթակցի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի գալիք տարուց եւ հնարավո՞ր է այլեւս  չշարունակի ղեկավարել այդ ոլորտը, Ալավերդյանը պատասխանել է. «Ես եթեներով, բայցերով, ենթադրություններով չեմ առաջնորդվում: Ես այսօր ներկայացրել եմ իմ կատարած աշխատանքը: Լուրերը ամեն օր մենք էլ ենք լսում, մեզ էլ են հարցնում: Մենք սա ամփոփելու ենք մեր կուսակցությունում եւ այնտեղ ես ու իմ կուսակցությունն այդ որոշումը կընդունենք»: