Դեկտեմբերի 24-ի առավոտյան կանխվել է ահաբեկչությունը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հաղորդում է Sabah թերթը:

Ստամբուլի ոստիկանության տվյալներով, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Թաքսիմ կենտրոնական հրապարակում: Ձերբակալման պահին նրա մոտից 23 կգ այթուցիկ նյութ է հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ: