Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը եւ Ռուսաստանի «Վնեշէկոնոմբանկը» «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին տրամադրել են վարկ` 64,5 մլն եվրո ընդհանուր գումարով եւ 10 տարի ժամկետով։ Հունիսի 17-ին համապատասխան փաստաթղթերը ստորագրել են «ИНТЕР РАО ЕЭС» ԲԲԸ-ի " նրա դուստր ընկերություն «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, Ռուսաստանի «Վնեշէկոնոմբանկի» եւ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները։ Ստացված միջոցները կուղղվեն հանրապետության էլեկտրաբաշխիչ ցանցերի վերականգնման եւ արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը։
Նշվում է, որ տվյալ ծրագրի նպատակը էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացումն է, էլեկտրացանցերում կորուստների նվազեցումը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների էներգահամակարգերի միասնականացման արագացումը։
Նշենք, որ " «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին տրամադրված 64,5 մլն վարկի 42 միլիոնը հատկացնելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, մնացած 22,5 միլիոնը` Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկը»։
Համաձայնագիր են ստորագրել նաեւ վարկատու կողմերը` ՎԶԵԲ-ը եւ «Վնեշէկոնոմբանկը»։ Փաստաթուղթը կարգավորելու է պարտատերերի փոխհարաբերությունները տվյալ ծրագրում, որն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքների հիման վրա։ Նշենք, որ այս գործարքը առեւտրաբանկային խոշորագույն վարկն է, որ հայկական ընկերությունն ստանում է առանց պետական երաշխիքի։


























