Պարբերականը զրուցել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Կա կարծիք, որ ապագան ներկայի շարունակությունն է: ԴԱտելով 2010 թվականին կատարված քաղաքական իրադարձություններից՝ ի՞նչ կարելի է սպասել 2011 թվականին:   

Այն ամենը, ինչ ստեղծվել է հիմա, պիտի արտահայտվի 2011-ին: Միակ հարցն այն է, թե ներքին որեւէ փոփոխություն Հայաստանում կարո՞ղ է լինել, թե ոչ: Եթե ոչ, ապա բնական է, որ ամեն ինչ պետք է գնա ավելի դեստրուկտիվ ճանապարհով: Չգիտեմ՝ ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ ՀԱԿ-ը, հետեւու՞մ են պրոցեսներին, թե՞ նախատեսում են ինչ-որ գործողություններ, քանզի այսպես չի կարող շարունակվել, դա ինքնին քայքայում է:

Հնարվոր չէ ժամանակի ընթացքում մի բան անընդհատ պահել, այս իրավիճակը կարող է հանգեցնել մեծ ռեպրեսիաների կամ ավելի մեծացնի Հայաստանից գնացողների թիվը եւ նման այլ հետեւանքների: Միակ հուսադրող բանը, որ կա, դա այն է, որ հասարակության մեջ երկխոսություններն են լրջացել, եւ բնական է, որ հասարակության ակտիվ մասն ավելի ու ավելի է հույսն ինքն իր վրա դնում: Փորձեր շատ են արվում ավելի ռացիոնալ գնահատել այս իրավիճակը, գնահատել բոլոր քաղաքական ուժերի պոտենցիալը, սա շատ էական բան է: Ժողովուրդը պետք է սկսի ակտիվ մտածել այս վիճակից դուրս գալու մասին, որովհետեւ քաղաքական ուժերը ցույց չեն տալիս այդ պոտենցիալը:

ա