Մերձմոսկվայի Լյուբերցիում երկու վարորդներ չեն կիսել ճանապարհը, որի հետեւանքով նրանցից մեկը հենց ճանապարհի մեջտեղում գազային ատրճանակով սպանել է մյուսին,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին առավոտյան ժամը 4-ին, երբ «Օպել»-ի ու «Մազդա»-ի վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճաբանել: Նրանցից մեկը կրակել է իր դիմացինի եւ նրա հետ եղած ուղեւորի վրա: Արդյունքում մեկ մարդ մահացել է, մյուսը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության տվյալներով, սպանվածը «ռուսական հատուկ ծառայություններից մեկի» սպա է:

Կրակողը ձերբակալված է. նա կովկասյան հանրապետություններից մեկից է: