Պեկինում վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օդանավը, հաղորդում է Anatolia գործակալությունը:
Դեկտեմբերի 26-ի առավոտյան, Թաներ Յըլդըզը օդանավ է նստել; Ճապոնիայում, որտեղ գտնվում էր պաշտոնական այցելությամբ: Օդ բարձրանալուց 4 ժամ անց թռիչքը ստիպված են եղել ընդհատել՝ օդանավի սրահի հերմետիզացիայի խախտման պատճառով:
Հաղորդվում է, որ Յըլդըզն ու անձնակազմի մնացած անդամները Թուրքիա կմեկնեն այսօր:





























