Մեծ Բրիտանիան կարող է  հասնել Brexit-ի հարցով հատուկ պայմաններով առեւտրային համաձայնագրի կնքմանը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Պատասխանելով զրուցակցի հարցին՝  կարող է արդյոք Բրիտանիան Brexit-ի հարցով հատուկ գործարք կնքել, Ֆրանսիայի նախագահը պատասխանել է. «Այո, բայց այդ հատուկ ուղին պետք է համապատասխանի ընդհանուր շուկային եւ մեր համատեղ շահերին»:

Մակրոոնը նաեւ ընդգծել է, որ Լոնդոնի համար եվրոպական միասնական շուկային հասանելիությունը «կպահանջի ներդրում կատարել Եվրամիության բյուջեում», ինչպես նաեւ Եվրամիության չորս ազատությունների ընդունում, այդ թվում` Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ազատ տեղաշարժը, որի դեմ հանդես է գալիս Բրիտանիան:

Պաշտոնական բանակցությունները Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ  այն պայմանների շուրջ, որով Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա, մեկնարկել է 2017 թվականի հունիսի 19-ին՝ այս հարցի շուրջ Միացյալ Թագավորությունում կայացած հանրաքվեի արդյունքում եվրոինտեգրման հակառակորդների 51․9 տոկոսով տարած հաղթանակից մեկ տարի անց։ Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին։

Մեյ․ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու

Բրիտանիան Brexit-ից հետո էլ բարեկամների եւ դաշնակիցների համար հուսալի գործընկեր կմնա