Վթարի է ենթարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ԱՆ-22 «Անտեյ» օդանավը: բոլոր 12 օդաչուները զոհվել են: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, ողբերգությունը տեղի է ունեցել Տուլայի եւ Օռլովի մարզերի սահմանին: Դեկտեմբերի 28-ին Երեւանի ժամանակով ժամը 22:30-ին ռադիոտեխնիկական միջոցների էկրանից անհետացել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ԱՆ-22 «Անտեյ» օդանավը, որն օդ էր բարձրացել Վորոնեժից եւ ուղեւորվում էր Տվեր:
Ըստ «ՌԻԱ նովոստիի», 12 օդաչուների մարմինները դեռ չեն գտել: «Տեղեկությունը, որ գտնվել են օդաչուների դիակները, չի համապատասխանում իրականությանը: Առավոտյան ժամը 7:40-ին որոնողական խմբերին չի հաջողվել հասնել վթարի վայր»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:





























