ԱՄՆ  ռազմական «Հերկուլես» օդանավը դեկտեմբերի 29-ին վթարային վայրէջք է կատարել Ալմաթիի օդանավակայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդանավն Ալմաթիի օդանավակայանում վայրէջք է կատարել երեք շարժիչներից մեկի անսարքության պատճառով: Օդանվը թռչում էր Բիշքեկ: Ինքնաթիռում 300 ամերիկացի զինվորականներ են եղել: