Եվրոպային շանտաժ են անում ներգաղթյալների հոսքով:
Նոյեմբերի վերջին ԵՄ-Աֆրիկա գագաթաժողովին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին քննադատել է Աֆրիկայի հանդեպ ԵՄ-ի տնտեսական գործընկերության քաղաքականությունը եւ պահանջել է ավելի շատ միջոցներ հատկացնել ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համար:
Քադաֆին ասել է, որ Եվրամիությունը պետք է ավելի առատաձեռն լինի Աֆրիկայից Եվրոպա ապօրինի ներգաղթի դեմ պայքարում, այլապես «քրիստոնեական եւ սպիտակ Եվրոպան ներգաղթյալների ճնշման տակ վերածվելու է Աֆրիկայի»: Լiբիան վաղուց տարանցման կետ է դարձել աֆրիկացիների միգրացիայի համար: Այդ երկրում մշտապես 2 միլիոն մարդ է լինում այլ աֆրիկյան երկրներից, ովքեր ձգտում են հայտնվել Եվրոպայում:
Եվրոպացիները իրենց կողմից հայտնել են, որ Լիբիայի պահանջները չափից դուրս են: ԵՄ-ն համաձայնվել է վճարել 50 մլն եվրո փախստականների կյանքի պայմանների բարելավման համար:





























