ԱՄՆ-ն բաց է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին՝  Փհենյանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխանցելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը` նշելով, որ նման երկխոսությունը չի կարող հավասարվել բանակցությունների հետ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի միջուկային հավակնությունների հետ կապված Փհենյանի վրա  դիվանագիտական եւ տնտեսական ճնշում գործադրել:  Փենսը նշել է, որ պատժամիջոցները չեն վերացվի, մինչեւ Հյուսիսային Կորեան չհրաժարվի իր միջուկային ծրագրից: