«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 28-ին ժամը 08։00-12։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Վեդի քաղաքի, Դաշտաքար եւ Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: