Փարիզը «կանաչ քաղաքների» վարկանիշում ամենավերջին տեղն է զբաղեցնում: Առաջին տեսղում Սինգապուրն է:
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների խումբը հաշվել է, թե որքան ծառեր կարող են տեսնել տարբեր քաղաքների բնակիչները՝ զբոսնելով փողոցներում, հաղորդում է RFI-ն:
Հիմնվելով Google Maps-ի նկարների վրա՝ Senseable City Lab լաբորտարորինա ստեղծել է քաղաքների այսպես կոչված «կանաչ քարտեզ»՝ Treepdia: Լաբորատորիայում ստեղծված ալգորիթմը հաշվարկում է քաղաքների այսպես կոչված «կանաչ ինդեքսը» (Green view index, GVI) այն դնելով Google Maps քարտեզի վրա:
Treepdia-ի դասակարգման համաձայն՝ աշխարհի «ամենականաչ» քաղաքը Սինգապուրն է, որի «կանաչ ինդեքսը» 29,3 տոկոս է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բնակիչ տեսնում է համայնապատկեր, որի մեկ երրորդը կանաչապատված է: 2-րդ տեղում կանադական Վանկուվերն է եւ ավստրալական Սիդնեյը՝ միանման GVI-ով՝ 25.9 տոկոս: 3-րդում Յոհանեսբուրգն է (23,6 տոկոս): Եվրոպայում ամենականաչ մեգապոլիսը Ֆրանկֆուտն է (21,5 տոկոս), Ժնեւը (21,4 տոկոս) եւ Ամստերդամը (20,6տոկոս):
«Կանաչ քարտեզը» ընդգրկում է ընդամենը 27 քաղաք, որոնցից Փարիզը հայտնվել է վերջին տեղում` 8.8 տոկոս ամենաթույլ ինդեքսով:




























