Փետրվարի 27-ը Բեւեռային արջի միջազգային օրն է:
Սպիտակ արջերը ծովային կաթնասուններ են. նրանք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների վրա:
Բեւեռային արջերը գտնվում են անհետացման վտանգի տակ՝ գլոբալ տաքացման արդյունքում հալվող բեւեռային սառույցների, շրջակա միջավայրի աղտոտման եւ այլ պատճառներով: Բեւեռային արջի միջազգային օրվա նպատակն է տարածել բեւեռային արջի մասին տեղեկատվություն եւ հասարակության ուշադրությունը սեւեռել նրանց պահպանության խնդրին:
Ողջ աշխարհում հաշվում են 20-25 հազար բեւեռային արջի առանձնյակ:



























