Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը երկուշաբթի սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել, հայտնում է տեղական MAP գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ հունվարի 20-ին 54-ամյա թագավորի մոտ սրտի ռիթմի խանգարում է հայտնաբերվել: Վիրահատությունը կատարվել է Փարիզի «Ամբրուազ Պարե» կարդիովիրաբուժական կլինիկայում: Արդյունքում հաջողվել է սրտի ռիթմը կարգավորել:
Նշվում է, որ թագավորը կարող է առօրյա գործունեությանը վերադառնալ վիրահատությունից հետո բուժող բժիշկների նշանակած հանգստի ժամանակահատվածից հետո:



























