35-ամյա Աննա ընտանիքը մինչև վերջերս անհոգ ու երջանիկ էր: Երկու երեխաների մայրն աշխատում էր, օգնում ամուսնուն ընտանիքի կարիքները հոգալու հարցում: Շուրջ մեկ տարի է, սակայն, ամեն ինչ փոխվել է: Աննայի մոտ բժիշկներն ախտորոշել են նախ սարկոիդոզ, ապա և լիմֆոմա:
«Հիվանդությունն սկսել է 2016-ի դեկտեմբերին: Սկզբում մտածում էի՝ վտանգավոր բան չկա: Չկարևորեցի, բժշկի չդիմեցի: Մարտին զգացի, որ գնալով վիճակս վատանում է: Երևանում բիոպսիայի արդյունքում հայտնաբերվեց սարկոիդոզ հիվանդությունը»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է Աննան:
Վերջին 8 ամսվա ընթացքում Աննան թանկարժեք քիմիոթերապևտիկ բուժում է ստացել: Բուժման կուրսերից յուրաքանչյուրն արժեցել է 1.000-1.500 դոլար:
Կնոջ վիճակը բարելավվել է: Վիճակը կայուն պահելու համար, սակայն, նրան նշանակվել է բուժման այլ կուրս, որը պետք է անցնել երկու ամիսը մեկ: Մեկ կուրսն արժե 1.000 դոլար:
«Մինչև հիմա բուժումներս ստանալու համար ինձ օգնել են հարազատներս, ծնողներս, բարեկամներս: Վաճառել ենք մեր ոսկեղենը, գույքից, այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել: Հերթական կուրսը պետք է ստանամ փետրվարի վերջին, սակայն, այլևս հնարավորություն չունենք թանկ դեղերը գնելու համար»,- ասում է Աննան:
Երկու անչափահաս երեխաների մայրն ստիպված է դիմել բարերարների օգնությանը, խնդրելով օգնել ստանալ հերթական բուժման կուրսը:
Աննային աջակցել ցանկացողները կարող են զանգահարել ամուսնուն՝ (094707066 Վովա), կամ գումար փոխանցել Աննա Սարուխանյանի անվամբ ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին.
220050210123958-Ռուբլի
220050210289002-Եվրո
220050210776001-Դոլար
220050217136000-Դրամ
.jpg)
.jpg)
.jpg)




























