Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես ժխտել է ահաբեկչության աջակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների մեղադրանքները: Այս մասին ասվում է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմի ազատման կապակցությամբ Պրահայի Քաղաքային դատարանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չեխիան խստորեն մերժում է միջազգային ահաբեկչությանն աջակցելու ցանկացած մեղադրանքը», - ընդգծվում է փաստաթղթում: «Պրահայի Քաղաքային դատարանի որոշումը չի խախտել հանրապետության միջազգային պարտավորությունները»:

Մուսլիմին կալանավորելու դատարանի մերժումը չի նշանակում Թուրքիա իր հնարավոր արտահանձնման հետ կապված իրավական ընթացակարգերի դադարեցում, նշվում է փաստաթղթում:

Եթե Թուրքիայից Մուսլիմին արտահանձնելու դիմում ստացվի, իրավասու չեխական մարմինները կքննարկեն այն՝ ելնելով ներկա օրենսդրությունից: «Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն մերժում է այն փաստը, որ այսօրվա անկախ դատական որոշումը հակասում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հանրապետության պարտավորություններին», - նշվում է փաստաթղթում:

Պրահայի քաղաքային դատարանը ազատ Է արձակել Սալեհ Մուսլիմին․ Անկարան զայրացած է