Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները ժամը 09:30-ի դրությամբ բաց են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը եւ առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ: Գերատեսչությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: