Կաթսաների վերանորոգման վարպետների բրիգադը Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգներից շահել է Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի ամենախոշոր մրցանակը՝ 60 մլն կանադական դոլար (47 մլն դոլար), հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Խաղարկությունը տեղի է ունեցել կիրակի օրը, եւ, վիճակախաղի պայմանների համաձայն, հաղթողների անունները պետք է հրապարակվեն: Ինչպես պարզվել է, գլխավոր մրցանակը միանգամից 31 մարդ է շահել. դա կաթսաների եւ ջերմափոխանակիչների վերանորոգմամբ զբաղվող տեղական ընկերություններից մեկի մի ամբողջ բրիգադ է: Նրանցից յուրաքանչյուրը 1.9 մլն կանադական դոլար է ստացել:




























