Ֆլորիդայի հնագիտական հետազոտությունների բյուրոյի ամերիկյան հետազոտողները շուրջ 7 հազար տարվա հնության ստորջրյա գերեզման են հայտնաբերել, հաղորդում է Science Alert–ը։

Առաջին անգամ մարդկային մնացորդներ հայտնաբերվել էին 2016 թվականին մեկուսացված Մանասոտա-Կի տարածքից (Ֆլորիդա)  275 մետր հեռավորության եւ 6.5 մ խորության վրա:Այն ժամանակ հայտնաբերվել էր ծնոտային ոսկորներ, որոնք երեք հազար քառակուսի մետր տարածքով հնդկացիների գերեզմանի միայն առաջին գտածոներն էին:

Նոր հետազոտությունների արդյունքում հատնաբերվել էին ձեռքի ոսկորներ, գլխուղեղի հատվածներ, փայտե սեղաններ, գործվածքների կտորներ։ Վերջիններս թվագրվում են մեր թվարկությունից առաջ հինգ հազար տարի առաջ։ Ներկայումս հայտնաբերվել են 6 մարդու ոսկորներ, սակայն հետազոտողները ենթադրում են, որ այստեղ ավելի շատ մարդիկ են թաղված։

Նախկինում նմանատիպ գերեզմանը՝ Վինդովերը (Windover)  հայտանբերվել է  Ֆլորիդա թերակղզու մյուս ափին, որտեղ թաղված են եղել168 մարդ։