Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի իր Facebook Live ալիքում հայտարարել է մարտի 1-ից նվազագույն աշխատավարձի 58 տոկոսով աճելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Այժմ նվազագույն աշխատավարձը 392.6 հազար բոլիվար է։ Համեմատության համար նշենք, որ սպառողական զամբյուղի հիմնական ապրանքներ ձեռք բերելու համար ամսական անհրաժեշտ է մոտ 1.3 միլիոն բոլիվար։
Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը երկրում ավելացել էր հունվարին։ Սա տեղի է ունենում երկրում տեղ գտած գնաճի եւ ապրանքների սուր պակասուրդի պայմաններում։
Ընդ որում, «սեւ շուկայի» փոխարժեքով (213 բոլիվար 1 դոլարի դիմաց) նվազագույն աշխատավարձը 6 դոլարից մի փոքր է ավելին։



























