Միացյալ Նահանգները մտադիր է հաջորդ տարի հիպերձայնային զենքի բազմաթիվ փորձարկումներ իրականացնել: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում պատմել է Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների կառավարման ծրագրերի տնօրեն Սթիվեն Ուոքերը։
«2019 թվականին մենք մտադիր ենք մեկնարկել այդ համակարգերի [հիպերձայնային զենքերի] փորձարկումը»,–ասել է նա։
Ուոքերը ընդգծել է, որ հիպերձայնային զենքի ստեղծումն իրենց առաջնահերթ խնդիր է, որի շուրջ արդեն մի քանի տարի է աշխատում են NASA–ի եւ ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ բանակի (ցամաքային ուժերի) եւ ռազմածովային ուժերի հետ։
«Սրանք մեծ ներուժ ունեցող համակարգեր են»,–նշել է նա՝ հավելելով, որ իրենց փոխգործակցում են նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության գործակալության հետ։




























