Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ: Դատական կարգադիչները տեղեկացրին, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել եւ նրան հեռացրել են նիստերի դահլիճից: Արդյոք մինչեւ դատաքննության, թե դատավարության ավարտ է հեռացվել ակտիվիստը նիստերի դահլիճից, այս պահին ճշտվում է:
Նշենք, որ այս գործով այսօր ամբաստանյալների պաշտպաները պաշտպանական ճառերով են հանդես գալու:




























