Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ հարցաքննել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկրի խոշորագույն «Բեզեկ» հեռահաղորդակցության ընկերության  ղեկավարության հետ կոռուպցիոն փոխգործակցության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

Կառավարության ղեկավարը այսպես կոչված «4000 գործի» դերակատարներից մեկն է։ Քննիչները փորձում են ապացուցել, որ մի խումբ պաշտոնյաներ  առաջ են մղել «Բեզեկի» շահերը Նեթանյահուի գործունեությունը Walla  լրատվական կայքում դրական կողմից լուսաբանելու դիմաց։

«Հարցաքննությունը կիրականացվի Երուսաղեմում՝ նրա պաշտոնական նստավայրում եւ ինչպես նախատեսվում է կշարունակվի 4 ժամ»,–հաղորդել է երկրի ռադիոն։ Վարչապետի հետ մեկտեղ հարցաքննության է կանչվել նաեւ նրա կինը՝ Սառան։