Բրյուսելում բաց եւ փակ դռների հետեւում քննարկումներ են ընթացել, որոնց ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, որին մասնակցել են փորձագետներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Այս քննարկումների արդյունքները հրապարակվել են արդեն հաջորդ օրը»,- հավելեց Մանոյանը: Ըստ որում, ինչպես նշեց ՀՅԴ ներկայացուցիչը, արդյունքների հրապարակմանը ներկա են եղել նաեւ ադրբեջանցի երիտասարդներ: Նրանք փորձել են ցուցադրել А4 չափի թղթեր՝ «Խոջալու» գրառմամբ, ինչը նրանց թույլ չեն տվել անել: Չնայած դրան, նրանց մի քանի հարց տալու հնարավորություն է տրվել, որից վերջինները լիովին օգտվել են՝ պատասխաններ ստանալով: «Ադրբեջանում բավական ծանր են ընկալել Բրյուսելում այս քննարկկումների անցկացումը եւ ամեն կերպ փորձել են դրանք եւ ընդհանրապես հայկական կողմին վարկաբեկել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:




























