Քալիֆոռնիայի Ջոշուա Թրիում բնակվող ամուսինները ձերբակալվել են երեխաների նկատմամբ կոշտ  վերաբերմունքի եւ այլ մեղադրանքների համար: Ծնողները 4 տարի երեք երեխաներին պահել են ծանր պայմաններում, հաղորդում է  Americaru–ն:

Զույգը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երեք երեխաներին պահել են ֆաներային արկղի մեջ աղբակույտի կողքին։

Երեխաները 11, 13 եւ 14 տարեկան են եղել եւ ֆաներային արկղի մեջ ապրել են 4 տարի։ Նրանք տրամադրության տակ չեն ունեցել էլէկտրաէնեգիա, խմելու ջուր, տաքացում եւ մաքրություն։  Նրանց «բնակարանի» կողքին թափառել են 30-40 կատուներ։ Երեխաների մոտ նկատելի են քրոնիկ թերսնման նշաններ։

Երեխաների ծնողները 51–ամյա Մոնա Քիրքը եւ 73–ամյա Դենիել Պանիկոն ձերբակալված են երեխաների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։