Մարտի 2-ին՝ ՄԱԿ-ին անդամակցելու 26-րդ տարեդարձին, Նյու Յորքում տեղի է ունեցել Ղազախստանի կողմից Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այս մասին ասվում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Պայմանագիրը ստորագրել է ՄԱԿ–ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրատ Ումարովը ՝ 2018 թվականի հունվարի 9-ին Ղազախստանի նախագահի № 617  հրամանով նրան շնորհված լիազորությունների շրջանակներում։  Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել պատմության մեջ առաջին միջուկային զինաթափման մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի տեքստի մշակման եւ ընդունման աշխատանքներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ օրս փաստաթուղթը ստորագրել են 56 պետություն, որոնցից 5-ն են վավերացրել։ Ղազախստանը դարձել է 57–րդ`  փաստաթուղթը ստորագրած պետությունը։