Թուրքիայի Բուրսայի Ուլուդաղի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի ուսանողները անձրեւի տակ թրջված եւ մրսած շանը դասախոսի թույլտվությամբ լսարան են տարել։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Ուլուդաղի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողները դասախոսի թույլտվությամբ հորդառատ անձրեւի տակ թրջված շանը լսարան են տարել, չորացրել, կերակրել եւ շարունակել դասերը։
Մինչ շուն քնել է լսարանում, դասաժամերը սովորական ձեւով շարունակվել են։
Երբ անձրեււ դադարել է, ուսանողները շանը տարել են նույն տեղը, որտեղից նրան գտել էին։




























